Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլիստները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրի համար

Սպորտ
sport-hajastan-21-10.10.

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր կանցկացնի Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղը: Մեր մինչեւ 21 տարեկանների ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Ավստրիայի այդ տարիքային թիմին: Սա Հայաստանի արդեն 5-րդ խաղն է ընթացիկ մրցաշարում, իսկ ահա ավստրիացիները կանցկացնեն իրենց երրորդ հանդիպումը: Զարմանալի չէ, որ մեր թիմը 7 միավոր ունի եւ այժմ Ռուսաստանի երիտասարդականի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Սակայն առաջատարի դիրքը պահպանելու համար մերոնց հարկավոր է միավորներ չկորցնել, հատկապես սեփական հարկի տակ, քանի որ խմբի բոլոր թիմերը, բացի ետնապահ Ջիբրալթարից, երկու խաղ քիչ են անցկացրել: Ավստրիայի հավաքականը ներկայումս 3 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր մրցակիցը նախ սեփական դաշտում հաղթել է Ջիբրալթարին (3:0), ապա հյուրընկալվելիս պարտվել Ռուսաստանին (0:1): Խմբի պոտենցիալ ֆավորիտը Սերբիայի երիտասարդականն է, որը երկու խաղում տարել է երկու հաղթանակ: Բուքմեյքերական գրասենյակները այսօրվա հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում Ավստրիայի երիտասարդական հավաքականին, որի հաղթանակը 4-5 անգամ բարձր են գնահատում: Հավելենք, որ երկու թիմերն առաջին անգամ են հանդիպում միմյանց հետ: Հուսանք, որ այն հաջող կլինի մեր ֆուտբոլիստների համար: Նշենք նաեւ, որ Եվրոպայի 2019թ երիտասարդական առաջնությունը համարվում է 2020 թվականի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար: