A
A
Մի ամբողջ օր Կապան քաղաքը ջուր չի ունենա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ