Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7-1

Ամերիկայի ձայն Թուրքիան արձակեց ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ մի աշխատակցի ձերբակալելու հրահանգ։ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության առաջին աշխատակացին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին ձերբակալել էին մեկ շաբաթ առաջ՝ նրան մեղադրելով ԱՄՆ-ում բնակվող կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Կիրակի օրն Անկարայում ամերիկյան դեսպանությունը հրապարակեց կառավարության այն որոշումը, որի համաձայն դադարեցվում է ոչ էմիգրացիոն վիզաների ծառայության գործունեությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը, հայտարարելով հանդերձ, թե թուրքերին վիզաների տրամադրումը դադարեցնելու քայլով ՝՝անիմաստ լարվածություն՛՛ է առաջ գալիս Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ, շարունակում է որոնել ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ աշխատակցին, որի կնոջն ու երեխաներին արդեն սկսել են հարցաքննել։ Նա նույնպես մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Ի դեպ, Գյուլենը, որին Թուրքիայի նախագահը համարում է անցյալ տարվա հեղաշրջման փորձի կազմակերպիչ, հայտարարել է, թե իր կարծիքով, հենց Էրդողանն էլ կազմակերպել էր հեղաշրջման փորձը, իր քաղաքական հակառակորդներին տասնյակ հազարներով բանտեր նետելու նպատակով։ Հիշեցնենք, որ այդ օրից ի վեր ավելի քան 5Օ հազար մարդ է ձերբակալվել Թուրքիայում։ Կիրակի օրը եւս, դատարան բերվեցին մարդու իրավունքների պաշտպան 11 ակտիվիստներ, նրանց ներկայացնելով ահաբեկչական խմբերի աջակցելու մասին մեղադրանքներ։ Միջազգային համաներում կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի տնօրենի, նույն կազմակերպության Թուրքիայի բաժնի ղեկավարի, ինչպես նաեւ Գերմանիայի ու Շվեդիայի երկու քաղաքացիների համար դատախազը պահանջում է 15 տարվա ազատազրկում։ Դա արժանացել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի եւ Միջազգային համաներում կազմակերպության Եվրոպայի հարցերով բաժնի տնօրենի քննադատությանը, Թուրքիայի մեղադրանքներն անվանելով ՝՝անհեթեթություն՛՛։ Ի դեպ, Թուրքիան, որպես պատասխան, իր հերթին դադարեցրել է ԱՄՆ-ի իր հյուպատոսություններում վիզաների ծառայությունը։