Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

Տնտեսություն
hac2

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը: Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:   Նույնանման խախտումներ են հայտնաբերվել նաև անհատ ձեռնարկատերեր Վահե Զավրադյանին (ք. Երևան) պատկանող արևածաղկի սերմերի բովման արտադրամասում, որի գործունեությունը նույնպես կասեցվել է: Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է համապատասխանեցնել արտադրությունները սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ: [caption id="attachment_1572303" align="alignnone" width="675"]All-focus All-focus[/caption] [caption id="attachment_1572302" align="alignnone" width="675"]All-focus All-focus[/caption] hac3 Աղբյուրը՝ snund.am