Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգավոր որոշում՝ վարոդների ու հետիոտնի համար (տեսանյութ)

Հասարակություն
hraparak

Ճանապարհային ոստիկանության որոշումը վտանգավոր է դարձրել Հանրապետության հրապարակում երթևեկությունը։ Հանրապետության հրապարակին հարող խաչմերուկներում մեքենաների առաջ կարմիր կամ կանաչ լույս այլևս չի հայտնվում՝ ուղղորդելու մեքենաների հոսքը։ Անջատվել են նաև հետիոտնի շարժը կարգավորող լուսացույցները։ Այժմ փողոցն անցնելու համար քաղաքացիները պետք է սպասեն ոչ թե լուսացույցների հրահանգին, այլ վարորդների բարեհաճությանը։ Մշտապես վառվող դեղին լույսը փողոցն անցնելը դարձրել է ոչ միայն անհարմար, այլև վտանգավոր, հատկապես տարեցների ու երեխաների համար։ Դիտեք տեսանյութը