Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերունդ կրթո՞ղ, թե՞ կուսակցություններին ծառայող դպրոց. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hod

Վերջերս Մեղրի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումները, իսկ դրանից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետաքննությունը տնօրենների կուսակցականացված լինելու և դպրոցում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ, հերթական անգամ փաստեցին, որ հանրակրթության որորտն անշեղորեն ընթանում է համակարգված կուսակցականացման ճանապարհով: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարների՝ Մեղրիի դպրոցի տնօրենը, որը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, ուսուցչանոցում ՀՀԿ-ի Մեղրիի շրջանային կազմակերպության անդրանիկ նիստն է անցկացրել, որին մասնակցել է ուսուցչական անձնակազմը: Դպրոցի տնօրենի վարած նիստի ժամանակ ՀՀԿ-ի անդամատոմսեր են բաժանվել ուսուցիչներին: Փաստերը վկայում են, որ հանրակրթական համակարգը կուսակցականացնելու ու ընտրություններում որպես վարչական ռեսուրս կիրառելու մասին կասկածներն ու հրապարակումներն իրողություն են: Սա ոչ միայն բացասական է ազդում քաղաքական, ընտրական գործընթացների վրա, այլև անդառնալի հետևանք կարող է ունենալ կրթական համակարգի, հանրակրթական հաստատություններում կրթության որակի վրա: Հատկանշական է, որ ամիսներ առաջ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն հանդես եկավ շրջաբերականով, որը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը: «Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարությունն ուղղված բանավոր հարցումները` նախարար Լեւոն Մկրտչյանը այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- ասված էր նախարարի փետրվար ամսվա շրջաբերականում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հանրակրթության քաղաքականացվածության հետագա խորացումը, սա ՀՀ-ում այլեւս անշրջելի՞ գործընթաց է, եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել այս երեւույթի դեմ:  Բանախոսներ՝ Արամ Մանուկյան, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արևիկ Անափիոսյան, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ