Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական գյուղապետն ու կինը խլել են լրագրողի տեսախցիկը ու փակի տակ պահել նրան. armday.am (տեսանյութ)

Հասարակություն
paylak-fahradyan-xochyndotum-e1507478892705

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը եւ վերջինիս քույրը խոչընդոտել են Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։ Միջադեպը տեղի է ունեցել Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում։ Լրագրողը նախապես պայմանավորվել է բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ, նպատակ ունենալով պատրաստել տեսանյութ համայնքի բժշկական կենտրոնի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ։ Բժշկուհի Զոյա Մարտիրոսյանը համաձայնել է հարցազրույց տալ։ Նա բժշկական կենտրոն էր եկել քրոջ, ով նույն կենտրոնում աշխատում է որպես բժշկուհի, եւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով Զոյա Մարտիրոսյանի փեսան է։ Հարցազրույցի ընթացքում Armday.am-ի լրագրողը Զոյա Մարտիրոսյանին հարցրել է համայնքում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ վերջինս մահվան տեղեկանքներ տրամադրելու համար պահանջում է քսան հազար դրամ, բացի այդ անվճար դեղորայքների դիմաց դարձյալ գումար է պահանջում։ Հարցն ակնհայտ դուր չի եկել Զոյա Մարտիրոսյանին։ Նա եւ նրան հարցազրույցի ընթացքում ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը լրագրող Փայլակ Ֆահրադյանին մեղադրել են պատվեր կատարելու մեջ։ Զոյա Մարտիրոսյանը եւ բժշկուհի քույրը հայտարարել են, թե նման խոսակցություններ համայնքում տարածել է գյուղապետ Տիկոն։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանի մասին է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Զոյա Մարտիրոսյանի եւ Տիգրան Խուդոյանի հարաբերությունները լարված են, և բժշկական կենտրոնի տնօրենը՝ իր գործունեության վերաբերյալ ցանկացած հարց դիտարկում է պատվերի շրջանակներում։ Զոյա Մարտիրոսյանը լրագրողին մեղադրել է նաեւ կառավարության օգտին աշխատելու մեջ։ Պարզվում է կառավարության որոշմամբ է գյուղի բժշկական կենտրոնը հատկացվել համայնքի տրամադրությանը, եւ համայնքապետն էլ որոշել է հին մասնաշենքը վերակառուցել եւ այն ծառայեցնել որպես մանկապարտեզ։ Armday.am-ը հրապարակում է միջադեպի վերաբերյալ ամբողջական տեսանյութը։ Լրատվամիջոցը հետևողական է լինելու, որպեսզի պատժվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտող բոլոր անձինք, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից եւ մասնագիտությունից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում