Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերքատու այգիների կողքին նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում. ահազանգ

Տնտեսություն
gortsaran-glav

Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչները ահազանգ են բարձրացնում «Արմօյլ» ընկերության կողմից կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի համար, որը ներկայացնում ենք ստորև.  Երեւան քաղաքից ընդհամենը  մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 100 հա  բերքատու ծառերի այգիների կողքին «Արմօյլ» ընկերությունը նավթամթերքի վերամշակման գործարան է  կառուցում: Էկոլոգիապես վտանգավոր այս գործարանի կառուցման աշխատանքները նախկին կառավարության ժամանակ դադարեցվել էին, սակայն ընկերության սեփականատերը իր համար հուսալի անցաթուղթ է ձեռք բերել բիզնեսը` Ծառուկյան Գագիկի հետ կիսելով: Գործարանի կառուցման թույտվություն որպես այդպիսին չկա, արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոչ քաղաքաշինության նախարարությունից, ոչ էլ առավել ևս բնապահպանության նախարարությունից:  Բնապահպանության նախարարույթյանը ու բնապահպաններին պետք է առանձնակի հետաքրքրի այս ապօրինի շիրանարությունը քանի, որ դրա կառուցումը հանգեցնելու է  էկոլոգիական աղետի:  Տարածքում են գտնվում էկո սննդամթերքի արտադրություններ, կաթնամթերիքի Անի գործարանը, ընույզի յուղ պատրաստող գործարանը՝ իր Լիբանանցի ներդրողով և ընկյուզի այգիներով, չրեր արտադրող մեկ այլ գործարան ու Կոնյակի ու սուրիճի  գործարանները: Կոպիտ հաշվարկով վտանգի տակ է դրվում 500 հոգու աշխատատեղ , ջուրն ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը,  որպեսզի 200  նոր աշխատատեղ ստեղծվի: Այս ամենինց հետո հարց է առաջանում,    ինչպես է մեր երկրում ներդրողների մուտքը խրախուսվում եթե արդեն տեղում եղածներին չեն օժանդակում, կամ չեն թողնում, որ արդյունավետ աշխատեն: Որպես տեղեկտվություն Գագիկ Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզպետն է, Եղվարդի քաղաքապետը՝  կուսակցական ընկեր: Մենք բնակիչներս արդեն մի մեկ այլ նամակով դիմել ենք լրատվամիջոցներին, նրանց ուշադրությունը սևեռելով այս բնապահպանական աղետի վրա https://www.armoil.am/hy/news/76-1-29 հետագա շինարարությունը կանխելու ու վտանգից խուսափելու համար:  Կառուցվող գործարանից մի քանի մետր այն կողմ նաև գազի լցակայն կա, ինչը ենթադրում է, որ գործարանը կառուցվել է ոչ թույլատրելի չափանիշներով: Թե ինչ են մտածում  պատկան մարմինները, այս հարցի շուրջ (ԱԻՆ), ոչ մի տեղեկատվություն այս մասով: «Նատի» թաղամասի բնակիչներ Հայկ Թուֆենկյան