Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր նշվում է հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը (տեսանյութ)

Հասարակություն
5O5A4392

Հոկտեմբերի 8-ին նշվում է հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրն սկսվեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետեւ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ  հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից: Սուրբ հողը, որ բերվել էր մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց, խառնվելով նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ: Տոնական ծրագիրը շարունակվելու է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ եւ գեղեցիկ համերգային ծրագրով, որ կավարտվի հրավառությամբ: