Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում լրագրողների սպանության դեպքերի չբացահայտումը հարված է խոսքի ազատությանը. Հարլեմ Դեզիր

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lragrox

«Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը կոչ է արել ռուսական իշխանություններին ավելի շատ ջանքեր գործադրել լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը դադարեցնելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ; «Չնայած քաղաքական իշխանությունների խոստումներին՝ Ռուսաստանում լրագրողների սպանությունների դեպքերը մեծ մասամբ մնում են չբացահայտված, ինչը շատ լուրջ սպառնալիք է խոսքի ազատությանը: Ես տեղյակ եմ, որ Պոլիտկովսկայայի սպանության գործով առաջընթաց կա, բայց դեռ պետք է անել ավելին, - ասել է Դեզիրը: -Անպատժելիության այս արատավոր շրջանակը շարունակական ազդեցություն ունի Ռուսաստանի ԶԼՄ-ների ազատության իրավիճակի վրա»: 2006 թ. Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում սպանվեց լրագրող Աննա Պոլիտկովսկայան: 2003 թ.  ԵԱՀԿ-ից մրցանակ էր ստացել «Լրագրությունն ու ժողովրդավարությունը» անվանակարգում: