Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանի գործով դատախազին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan2

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատարանին վերացնել դատավորի այն որոշումը, ըստ որի՝ արգելվել էր դատարանում տեսանկարահանում անցկացնել; Պաշտպանի խոսքով՝ այս սահմանափակումը ուղղված է միայն նրան, որպեսզի հանրությունը տեղյակ չլինի գործի մանրամասներից; Պաշտպաններից Նինա Կարապետյանցն էլ ավելացրեց, որ իրենց կազմակերպությունը քսան տարուց ավելի է՝ դատական մոնիտորինգ է ներկայացնում, բայց այսպիսի սահմանափակում երբևէ չեն տեսել, քանի որ միայն պետական գաղտնիք պարունակող և սեռական ոտնձգության դեպքերով գործերն են անցնում դռնփակ; Չնայած պաշտպանների ներկայացրած առարկություններին՝ դատավորը մերժեց միջնորդությունը; Այսօր Արայիկ Պապիկյանը նաև բացարկի միջնորդություն  ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին, քանի որ վերջինս սեպտեմբերի քսանիննի դատական նիստի ժամանակ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանին դիմել է արա բառով; Պաշտպանը նշեց, որ արա-ն նախ և առաջ ուղղված էր դատարանին և հիշեցրեց, որ շատ հաճախ դատարանն անհարգալից վերաբերմունքի համար որոշ անձանց հեռացնում է նիստերի դահլիճից, իսկ նման դեպքում բավարարվել է միայն նախազգուշացումով; Ըստ Արայիկ Պապիկյանի՝ նման մի դեպք էլ դատախազը դրսևորել է իր պաշտպանյալներից Արայիկ Խանդոյանի նկատմամբ, երբ նրան հայհոյել է Վերաքննիչ քրեական դատարանում: Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: