Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը 13-րդն է աշխարհի մարմնամարզիկների մեջ

Սպորտ
a1gimnastika-1

Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում կայացավ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ փուլը: Մրցումներին մասնակցող Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյան 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը՝ վաստակելով 82.332 միավոր: Մեր մարզիկը հաջող մեկնարկեց եզրափակիչ փուլը՝ օղակներում ցույց տալով 4-րդ արդյունքը: Այնուհետեւ նա հենացատկում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ լավ հայտ ներկայացրեց բարձր տեղ զբաղեցնելու համար: Ավաղ, մյուս չորս վարժություններում (զուգափայտ, պտտաձող, օղակներ, ազատ վարժություն) նա ցածր արդյունքներ ցույց տվեց եւ զիջեց դիրքերը: Բազմամարտում աշխարհի չեմպիոն եւ մրցանակակիր դարձան Ասիայի ներկայացուցիչները: Առաջին երկու տեղերը զբաղեցրին չինացի մարմնամարզիկները՝ համապատասխանաբար Ռուո Տեն Քսյաոն եւ Չաո Պան Լին: Բրոնզե մեդալը բաժին հասավ ճապոնացի Կենզո Շիրաիին: [caption id="attachment_1571655" align="alignnone" width="650"]47th Artistic Gymnastics World Championships 2017 MONTREAL (CAN) October 2 - 8, 2017 47th Artistic Gymnastics World Championships 2017 MONTREAL (CAN)
October 2 - 8, 2017[/caption]