Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Միրզոյանը Գինեսի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Սպորտ
sport-giness-rekord-5.10

Գորիսի բնակիչ Նարեկ Միրզոյանը Գինեսի գրքի նոր ռեկորդ է սահմանել: «Չորս տարի է զբաղվում եմ պրոֆեսիոնալ սպորտով: Մարզումներից մեկի ժամանակ ընկերներիս հետ սկսեցին մրցել գետնից հրում վարժությունում: Ես բոլորից շատ կատարեցի: Ակամայից նրան առաջարկեցին նկարահանել իմ նոր վարժությունը եւ ուղարկել Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ: Արդյունքում, 15 վայրկյանում ծափ տալով 34 հրում կատարեցի գետնից: Այն արդեն գրանցված է հայկական դյուցազնագրքում: Այժմ պատսախան են սպասում Լոնդոնում գտնվող Գինեսի գրքի գրասենյակից», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց նորաթուխ ռեկորդակիրը: Մասնագիտությամբ բժիշկ 24-ամյա մարզիկը մտադիր բավարավել ձեռք բերածով եւ մտադիր է առաջիկայորւմ եւս նոր ռեկորդ սահմանել: «Գինեսի գրասենյակի կողմից ռեկորդը սահմանվելու դեպքում փորձելու եմ երկրորդ ռեկորդը սահմանել՝ մեկ ժամում կատարեմ առավելագույն քանակով հրում վարժություն», - եզրակացրեց Նարեկ Միրզոյանը: