Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարչի կինը պատրաստ է վաճառել կտավներից մի քանիսը՝ թանգարան հիմնելու համար (տեսանյութ)

Մշակույթ
nkar-1

Աղասի Այվազյանն ինքը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նկարելն ավելի է սիրում. «Նկարեմ, կինո բեմադրեմ, թատրոնում բեմադրեմ։ Պիես եմ անում, ոչ թե պիեսը գրում եմ։ Գրելն էլ… Գրելը մի քիչ տեխնիկական կողմ ունի, որը չեմ սիրում, երկար պիտի նստես-գրես։ Պատահական չէ, որ ես կարճ պատմվածքներ եմ գրում։ Հայաստանում ամենակարճ պատմվածք գրողը ես եմ։ Ամենակարճ վիպակը ես եմ գրել։ Ամենակարճ վեպը ես եմ գրել։ Երկար գրում են… Չեմ կարողանում կարդալ նույնիսկ…» Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է դրամատուրգ, արձակագիր, կինոսցենարիստ, նկարիչ Աղասի Այվազյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: «Աղասի Այվազյանի նկարները կարդալ է պետք, ոչ թե դիտել,նրա նկարները խոսում ու պատմում են մեր ապագայի մասին»,- ասում է Աբգար Ափինյանը։ Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը, դիմել է տարբեր ատյանների՝ ստեղծելու Աղասի Այվազյանի տուն -թանգարան։ Տիկին Գրետան պատրաստ էր անգամ վաճառել նկարներից մի քանիսն ու այդ գումարով թանգարան հիմնել, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնի և Այվազյանի արխիվը և նրա գրադարանը և մնացած նկարները: Սակայն չգտավ մեծահարուստ մի բարեգործի, որը պատրաստ էր գնել հավաքածուն։   Վաղը տիկին Գրետան պետք է հանդիպի մշակույթի նախարարին. «Հուսով եմ, որ միգուցե խնդիրը որևէ լուծում ի վերջո կստանա»։ Աղասի Այվազյանի գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ nkar 3 nkar 2