Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ենթադրում եք՝ ազգային ավանդույթ է կնոջը կամ երեխային ծեծելը, ես չեմ կարող համաձայնել»

Հասարակություն
david

Շուտով կառավարության օրակարգում կհայտնվի «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:  Այս պահին ընթանում  են  հանրային քննարկումներ: Դավիթ Հարությունյանը հորդորում է ակտիվ լինել. «Ճանապարհը, որը մենք բռնել ենք, համարում ենք խիստ կարևոր, և աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը: Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ լինում են հաճախ տարօրինակ մեկնաբանություններ օրենքի դրույթների վերաբերյալ, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն այդ օրենքի հետ, մենք երկուշաբթի օրը Մատենադարանում պատրաստվում ենք կազմակերպել հանրային քննարկում»: Օրինագծին դեմ են որոշ շրջանակներ, որոնք համարում են, որ այն հակասում է մեր ազգային մենթալիտետին. «Եթե ենթադրում եք ազգային ավանդույթ է կնոջը կամ երեխային ծեծելը, ես չեմ կարող համաձայնել, որ դա մեր ազգային ավանդույթն է, ընդհակառակը շեղվում է ազգային ավանդույթներից»: Միջին հաշվով ամեն տարի Հայաստանում գրանցվում է ընտանեկան բռնության մոտ 600 դեպք: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պաշտոնական վիճակագրությունն ընտանեկան բռնության վերաբերյալ ինքնին անհանգստացնող է: Նա նաեւ հավելեց, որ օրենքի նախագիծը  շրջանառության մեջ դնելը  ձգձգվում էր միայն այն պատճառով, որ այն լրամշակվում էր: