Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

42-ամյա մարզուհին մտել է աշխարհի առաջնության եզրափակիչ

Սպորտ
sport-gimnastika-5.10.

Ուզբեկստանը ներկայացնող մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, որը 1992 թվականի օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միացյալ հավաքականի կազմում դարձել է չեմպիոն, մտել է Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: 42-ամյա մարմնամարզուհին հենացատկերի որակավորման փուլում զբաղեցրել է 8-րդ տեղը եւ մտել եզրափակիչ: Ինչպես խոստովանել է մարզուհին, ինքը պարզ վարժություն է ընտրել, քանի որ նոր է վերականգնվել վնասվածքից, սակայն բավական մաքուր է կատարել եւ բարձր գնահատականներ ստացել: Ի դեպ, Օքսանա Չուսովիտինան 2016 թվականին գրանցում է ստացել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ Ռիոյում մասնակցել էր իր թվով 7-րդ օլիմպիական խաղերին, ինչը նոր ռեկորդ էր: