Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանված անգղերի գործով կհարուցվի քրեական գործ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik-minasyan

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հարց ուղղելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, խոսեց երեկ համացանցում հայտնված նկարի մասին, որտեղ 3 տղամարդ ապօրինի որսի արդյունքում սպանել էին Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ սպիտակագլուխ անգղերի. «Սա էկոլոգիական անգրագիտության, անդաստիարակության մասին է խոսում: Ուզում եմ իմանալ՝ նմանատիպ դեպքերի ժամանակ օրենքով ինչ պատժամիջոցներ են սահմանվում, եւ ի՞նչ ընթացքում է գտնվում այս գործը»: Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկ երբ այդ նկարը հայտնվեց համացանցում, շատ արագ արձագանք եղավ ոստիկանության կողմից. «Նյութերի նախապատրաստման փուլում է, կհարուցվի քրեական գործ: Մենք ոչ միայն պետք է դատարապարտենք այս իրողությունը, այլեւ օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»: Նա նշեց, որ Կարմիր գրքի վերահրատակման մասին են մտածում այս տարի, քանի որ այն սպառվել է՝ որպես նյութ: