Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԴ-ն պիտի գա ու ստուգի՝ իսկանդերը տեղո՞ւմ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
QC0mLSm6ys8

ԱԺ-ում այսօր շարունակում է քննարկվել ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ռազմատեխնիկայի նկատմամբ վերահսկողության կարգի մասին համաձայնագիրը: Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, թե չի հասկանում այս համաձայնագրի դրդապատճառները՝ մեր ինչին է այն պետք. «Եթե դա մեզ պարտադրվել է, ու այն միակ նախապայմանն է, որ մենք կարող ենք զենք ձեռք բերել, հասկանանք: Սակայն, եթե մեր առաջ դրվել է, որ գան տեսնեն մեր զինտեխնիկան որտեղ է, ինչ գործողություններ է կատարում, սա արդեն անընդունելի է: Կասե՞ք՝ ՀՀ շահը որտե՞ղ է, ինչի՞ց է բխում»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում նկատեց. «Պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ, հիմա՝ ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանում է: Հիմա՝ ՌԴ-ն պիտի գա ու մեզ վերահսկի՝ մեր զինտեխնիկան, իսկանդերը տեղո՞ւմ է, ճիշտ նպատակի՞ն է ծառայել, թե չէ»: Երբ նա փորձեց անդրադառնալ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթին, նա տեղից սկսեց ռեպլիկներ անել: «Րոպես պահեք, ես էդքան զահլա չունեմ: Պարոն Գեղամյանը ասում է՝ Արաքսը անցնենք, հասնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ ռիտորիկան է, դուք դրա հետ ինչ գործ ունեք, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին: Համաձայն եմ՝ բոլորն էլ են նույնն են մնացել՝ թուրքերն էլ չեն փոխվել, ռուսներն էլ չեն փոխվել: Պատմության դասեր եք տալիս, ինքներդ գնացեք, սովորեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի հարցերն ու դրանց պատասխանները՝ ստորև՝ տեսանյութով։