Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակագլուխ անգղեր որսած անձը Շենավանի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ.econews.am

Հասարակություն
Untitled-collagef

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:  Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:   Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ: Արթուր Մկրտչի Մկրտչյանի մյուս լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս իրականում «անօրինական» որսի սիրահար է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակումից հետո Բնապահպանության նախարարությունը գրեց. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հոդվածի հրապարակման պահից, այն փոխանցել է իրավապահ մարմիններին և ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ հրապարակման մեջ առկա փաստերն ուսումնասիրելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար»: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ