Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխերը չեն շտապում ներդրումներ անել Հայաստանում (տեսանյութ)

Տնտեսություն
czech-nkar

Հայ եւ չեխ գործարարները  մի  սեղանի շուրջ քննարկում են համատեղ գործակցության  հնարավոր տարբերակները:  Գործարար համաժողովին մասնակցող  չեխ գործարարները  հետաքրքրված են համատեղ  ձեռնարկությունների ստեղծմամբ: «Առաջին փուլում մենք նախատեսում ենք ուսումնասիրել հայկական շուկան,  գուցե մատակարարումներ անենք, իսկ երբ շուկային ծանոթանանք՝ նախատեսում ենք նաեւ համատեղ ձեռնարկություն ստեղծել,  որի թիրախային շուկան կլինի ձեր հարեւան Իրանը»,- ասում է չեխական CertiCon ընկերության ներկայացուցիչ Լյուդովիտ Մարցինչին:  Հայ գործարարները նույնպես հետաքրքրված են չեխական շուկայով: Համատեղ տեխնոլոգիաների մշակումից բացի, հայկական կողմը շահագրգռված է հայկական  ապրանքների  արտահանմամբ. «Տարբեր երկրներում կան տարբեր պահանջներ՝ լիցենզավորման, անվտանգության կազմակերպությունների թույլտվության հետ կապված, դա շատ բյուրոկրատիկ գործ է, եւ մենք հիմա դրանով ենք զբաղված: Պետք է շուկան լավ ուսումնասիրենք,  եւ ամենակարեւորը պետք է ճիշտ պատրաստվենք որեւէ երկիր մտնելուց առաջ»,- նշում է  «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Համաժողովի առաջին արդյունքներն արդեն այսօր ակնհայտ են: Գործարարները հուսով են, որ  պայմանավորվածությունները շուտով կդառնան բիզնես նախագծեր: