Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում է՝ պատգամավորի կինն ավելի լավ ստախոս է, քան օգնականը (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-1

«Մենք ենք մեր ստերը»: Հոկտեմբերի 5-ին «Բոհեմ» թատրոնում սպասվում է պրեմիերա: «Սուտը սահման, երկիր չի ճանաչում»,- ասում է ներկայացման բեմադրիչ և գլխավոր դերակատար Նարեկ Դուրյանը:Կատալոնիան նույն Ղարաբաղն է: Բա ուր մնաց եվրոպական դեմոկրատիան: Քաջ Նազարի ասած «էս աշխարհը էսպես սարսաղ եկել է, էսպես սարսաղ էլ կգնա»: «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը Դիմիտրիս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի տեղայնացված տարբերակն է։  Մի պատգամավորի մասին է, որը չի կարողանում սուտ խոսել և ստախոս օգնական է փնտրում, որ կարողանա համոզել և ճանապարհել ընտրողներին: Պարզվում է, որ նրա կինն ավելի լավ ստախոս է, քան գտնված օգնականը: Ներկայացումը Հայաստանում բեմադրված Նարեկ Դուրյանի պիեսներից երրորդն էր, յոթ տարի առաջ: Մոտ երեսուն անգամ խաղացին: Հիմա որոշել են վերականգնել: «Սուտը միշտ արդիական է: 21-րդ դարն է բայց էլի «Դիփս էլ խաբում ինք ու խաբված ինք, էս էլ մենք ու մեր կլասիկան», -ասում է Դուրյանը: «Թատրոնը հայելի չէ, թատրոնը խոշորացույց է»: Մայակովսկու այս խոսքերը Նարեկ Դուրյանի ռեժիսորական մոտեցման սկզբունքն է: Առանց դաս տալու, առանց որևէ մեկի տակ փորելու իրենց ասելիքն են ասելու: Եզրակացությունները թողնում են հանդիսատեսին: