Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկանոնակարգվի վայրի կենդանիների անազատ-կիսաազատ կյանքը

Պաշտոնական
22279365_10155658217435502_1845425684_o

Հոկտեմբերի 4-ին` Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի և ապահովագրական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես քննարկվել են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են նրանց պահելու և խնամելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:   Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև   վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման հետ կապված պետության կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլխի ստեղծման նախադրյալները` վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման պայմանների խախտման հետևանքով վայրի կենդանիների հետագա պահման (պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման) և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ապահովման հետ կապված հարցեր: Դիտարկվել են նաև կենդանիների ապահովագրման մեխանիզմները և հնարավորությունները: ՀՀ Բնապահպանության նախարարություն