Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զանգում ենք հերթով ավագանու անդամներին ասում ենք նիստա եկեք (տեսանյութ)

Մարզեր
դալարիկ-512x256

Դալարիկի գյուղամեջն է: Մինչև ցրտերն ընկնելը գյուղացիների հիմնական հավաքատեղին սա է: Ասում են գյուղի անցուդարձից առաջինն իրենք են տեղեկանում, բայց ավագանու անդամներով ու գյուղապետով ընդհանրապես չեն հետաքրքրվում. ի՞նչ նիստեր, ի՞նչ օրակարգ, դատարկ բան է: Կան դալարիկցիներ, ովքեր ավագանու մի քանի անդամի անուն գիտեն: Դալարիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը գիտի՝ օրենքով տարեկան ավագանու 6 նիստ պետք է գումարվի, ՏԻՄ բարեփոխված օրենքին դեռ չի ծանոթացել, բայց վստահ է՝ իրենք աշխատում են օրենքով: Ինչպես կարգն է, և՛ գյուղի բնակչությանը, և՛ ավագանու անդամներին տեղեկացնում են նիստի անցկացման օրվա ու ժամի մասին: Ավագանու 9 անդամ ունենալով, ՏԻՄ բարեփոխված օրենքով Դալարիկ համայնքը պետք է կատարի նաև օրենքի հետևյալ պահանջը՝ ավագանիում ունենա մշտական գործող հանձնաժողովներ, որոնք մինչև նիստը պետք է ուսումնասիրեն նիստի օրակարգի հարցերն ու տան իրենց եզրակացությունը: Աշխատակազմի քարտուղարը վստահ է՝ հանձնաժողով ձևավորել են, փորձում է գտնել: Ինչ վերաբերում է համայնքի պաշտոնական կայքին, ապա աշխատակազմի քարտուղարը վստահ է՝ հատուկ օպերատոր ունեն համակարգչային, ով աշխատացնում է ու ամեն ինչ անում է: Դալարիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը տեղյակ է տեղեկատվական վահանակների մասին, վստահ է՝ գյուղապետարանի շենքում կա, դա բավական է, միայն թե որոշումները երբեմն չի հասցնում փակցնել հայտարարությունների վահանակի վրա: ԱԼՏ հ/ը