Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը կոչ է անում չշահարկել ապրիլյան պատերազմը (տեսանյութ)

Քաղաքականություն
ablAuuoGVk8

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ ամբիոնից կոչ արեց այս կամ այն թեմայի մասին խոսելիս չշահարկել ապրիլյան պատերազմը՝ «մենք զոհեր ենք ունեցել»։ Սասուն Միքայելյանը նշեց, որ տարիներ շարունակ եղել է ԱԺ-ում և գիտի` եթե ՀՀԿ-ն ուզում է մի հարց ջրվի, չկայանա, հանձնաժողով է ստեղծում, օրինակ` մազութի գործով, հոկտեմբերի 27-ի գործով և այլն. «Հիմա մենք ասում ենք` իսկապես համախմբվենք, իրավիճակը խորանում է, դուրս գանք էս վիճակից, քննարկման առարկա դառնա հարցը։ Իմ մտավախության թիվ մեկ հարցը անվտանգության հարցն է և առաջին հերթին Ղարաբաղի հարցը: Հիմա հարց եմ տալիս իշխող կուսակցությանը` կարո՞ղ եք նախագիծ ներկայացնել, որ Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ: Հարցը մեր անկախության մասին է, որում կյանքեր են դրված, որ էդ ամեն ինչը չկորցնենք»: