Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվում է Հայաստանի ոսկե աշունը՝ իր տաք օրերով

Հասարակություն
29375_b

Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունը՝ իր տաք և արևառատ օրերով. խոստանում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը  կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: ARMO4 Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ARMO5 Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           29.10C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               3.00C (1985 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          15.70C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: