Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարծես նոյեմբերին չպետք է ունենանք այն, ինչ ունեցանք 2013-ին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
anzhela

«Այբ-Ֆե»-ի հյուրը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն է։ «Այս համագործակցությունը շատ լայն հնարավորություններ կտա Հայաստանին,  իհարկե չի տա այն,  ինչ կարող էր տալ իրական ինտեգրացիայի դեպքում, բայց ամեն դեպքում իրական հնարավորություն է, որից մենք չպետք է զերծ մնանք»,- «Ա1+» ի հետ զրույցում նշում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵՄ–ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրին ու նոյեմբերին դրա ստորագրմանը: Ըստ Անժելա Խաչատրյանի՝ այս անգամ հավանականությունն ավելի քիչ է, որ փաստաթղթի ստորագրումը կարող է չեղարկվել. «Այն գործընթացները, որ տեղի են ունեցել մինչ այս, ՀՀ իշխանությունների հավաստումները, որ ամեն ինչ լավ է ընթանում, կարծես հուշում է, որ նոյեմբերին մենք չպետք է ունենանք այն, ինչ ունեցանք 2013 թվականին, բայց երբեք մի ասեք՝ երբեք, եւ սա այն դժվար հարցերից է, որ ամեն ինչ կարող է փոխվել մեկ օրում, այն, ինչ որ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված»: Մանրամասները՝ տեսանյութում