Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր Սերժ Սարգսյանի հետ լուսաճաճանչափայլ քայլերով գնում եք դեպի ժողովրդավարությո՞ւն» (տեսանյութ)

Քաղաքականություն
feOgC1nxxM4

ԱԺ հերթական նիստին այսօր «Երեւանի ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի` 2-րդ ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, անդրադառնալով հնչած ելույթներին, իր զարմանքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորների այն խոսքերի վերաբերյալ, թե ընդդիմությանը բազմաթիվ լիազորություններ է տրված, ու հիմա` այդ նախագծի հետ կապված, պարտադիր չէ, որ ընդդիմությունը անցկացնի իր առաջարկը. «Էդպես լավ չէ` հետագայում էլ կարող եք ասել` տեսեք ընդդիմությանը թողնում ենք մտնել ԱԺ կամ Երեւանի քաղաքապետարանի շենքեր, դրանով մենք ցույց ենք տալիս` ինչ ժողովրդավար ենք։ Ձեր Սերժ Սարգսյանի հետ միասին այսպիսով լուսաճաճանչափայլ քայլերով քայլում եք դեպի ժողովրդավարությո՞ւն։ Ձե՞ռ եք առնում»: Հարցի քննարկումը ավարտվեց։ Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` կառավարությանը վերապահված որոշ լիազորություններ տալ Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, ՊԵԿ-ին։ https://youtu.be/Zjp7n44U8Sc Հարցը ԱԺ-ում ներկայացնում է Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։ Ըստ նրա` նախագծի մյուս կետով` այն անձինք, որոնք լիազորվում են միջազգային կառույցներ` աշխատանքի, ապա այդ կառույցները պարտավորվում են գումարներ փոխանցել ՀՀ պետական բյուջե, որպեսզի այդ մարդիկ կարողանան ստանալ կենսաթոշակ։