Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեղծելով պատմություն». միջազգային ճարտարապետական փառատոն՝ Երևանում (տեսանյութ)

Մշակույթ
cucahandes

Առաջին անգամ ՀՀ-ում անցկացվում է միջազգային ճարտարապետական փառատոն: «Մասնակցում ենք մյուս երկրներից տարբերվող պայմաններով: Այս տարի, քան.ի որ այնտեղի կոնցեպտուալ ճարտարապետության բաժինը բարոկկո ճարտարապետության մասին էր, իսկ դա մենք ներկայացնել չէինք կարող, դրա համար որոշվեց կոնցեպտուալ բաժնի մի մասը տեղափոխել ՀՀ»,- «Ա1+» հետ զրույցում ասաց «Ճարտարապետության շաբաթ Երեւան» փառատոնի տնօրեն Տաթեւիկ Զաքարյանը: «Ճարտարապետության շաբաթ. Երեւան» փառատոնին ներկայացված է 24 նախագիծ: Բացի Հայաստանից, կան մասնակիցներ Թուրքիայից, ՌԴ, Մեծ Բրիտանիայից, Պերուից, Մեքսիկայից. «Մեր այս տարվա թեման է՝: Որոշեցինք հավաքվել ու տեսնել, թե ինչպիսի պատմություն ենք թողնում սերունդներին: Մեզ համար ամենաոգեւորիչը երիտասարդ, ուսանողական նախագծերն են, որոնք նաեւ դիպլոմայիններ էին, անգամ՝ կուրսայիններ»: Խոսե Դանիել Պերոգորդո Մադրիդը «Պրահայի ճարտարապետական շաբաթ փառատոն»-ի ներկայացուցիչն է: Նա Երեւան է եկել ակնկալիքով, որ տեսնելու է որակյալ  նախագծեր, որոնք իր հետ կտանի Չեխիա՝ ցուցադրելու տարբեր փառատոնների. «Հայկական ճարտարապետության մասնագետ չեմ, սակայն մեծ  ուշադրություն եմ դարձրել Կասկադին՝ այն շատ յուրահատուկ է իր ճարտարապետությամբ. այն եւ հուշարձան է, եւ ճարտարապետական օբյեկտ: Ունի հետաքրքիր դետալներ, որից ժամանակակից հայկական ճարտարապետությունը կարող է օգտվել ու ոգեշնչվել»: Նա  փառատոնի շրջանակներում նաեւ հանդես կգա դասախոսությամբ՝ ներկայացնելով փառատոնի եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի արդյունավետ համագործակցության արդյունքները: cucahandes1