Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն»-ը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը

Հասարակություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

Սեպտեմբերի 28-ին, մասնագիտական պարտականությունները կատարելիս, ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը: Ասֆալտապատման աշխատանքները նկարահանելու պահին լրագրողի նկատմամբ բռնություն են գործադրել «Շինպլյուս»  շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը եւ նրա աշխատակիցները: Ֆիզիկական ուժի գործադրմամբ Ավետիսյանից  խլել են հեռախոսը են նրան տապալել գետնին:  «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարվող ցանկացած բռնարարք, ինչը երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք եւ հետեւանք է: Աչքի առաջ ունենալով անցյալում նմանօրինակ դեպքերն անպատիժ թողնելու, բռնությունը պարտակելու փաստերը, ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից պահանջում ենք սկզբունքայնություն ցուցաբերել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում:  «Ժառանգություն» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին: «Ժառանգություն» կուսակցություն 2 հոկտեմբերի, 2017թ., Երեւան