Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի դպրոցների աշխատակիցները ապահովագրության փաթեթում են

Պաշտոնական
6990a2f0603d30c53cfa190f1f00b847a40fc43e

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացին, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին և աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետի խորհրդականին ու մյուս պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել արդեն հաջորդ տարեսկզբից քաղաքապետարանի ենթակայության շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային մանկապարտեզների 4700 աշխատակիցներ նույնպես կստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: