16 տարվա ազատազրկում՝ օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանին (տեսանյութ)
Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը քիչ առաջ դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ այս գորոծվ շոշափվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն Աշոտ Սուքիասյանը հերքել էր նրանց մասնակցությունն այս գործին և նշել, որ ստորագրություններն ինքն է կեղծել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն ըստ այս գործի՝ իր ողջ ունեցվածքը տրամադրել էր Աշոտ Սուքիասյանին՝ ադամանդագործության բիզնես սկսելու համար։ Սակայն հետագայում պարզել էր, որ խաբվել է, և որևէ բիզնես չի սկսվելու։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը Աշոտ Սուքիասյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքներում, ինչպես նաև՝ արժանահավատ չհամարեց Աշոտ Սուքիասյանի այն պնդումները, թե իր և Փայլակ Հայրապետյանի միջև քաղաքացիա-իրավական հարաբերություններ են եղել։ Ըստ վճռի՝ Աշոտ Սուքիասյանը պետք է փոխհատուցի նաև մի քանի միլիարդի հասնող գումար, որի մասը պետք է մուտքագրվի պետբյուջե, իսկ մյուս մասը՝ գործով տուժողներին՝ Փայլակ Հայրապետյանին, նրա որդուն և խնամուն։ Ի դեպ, մեղադրողը միջնորդել էր Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, սակայն դատավորը խստացրեց պատժաչափը՝ սահմանելով 16 տարի։