Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լաս Վեգասում զոհերի թիվը հասավ 58-ի. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
las-vegas-1

20.50 Լաս Վեգասում փառատոնի մասնակիցներին գնդակահարողը պարզվել է նույն քաղաքի  64 ամյա բնակիչ Սթիվեն Պադդոկն է, որը քիչ անց ոչնչացվել է հատուկ ջոկատայինների կողմից: 

Այս մասին տեղեկացնում է ԲիԲիՍի-ն:

Լաս Վեգասի շերիֆի խոսքերով՝ այս պահին զոհվածների թիվը 58-ի է հասել:

515 քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

14.57 Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի, տուժածների թիվը՝ 200-ի։

13. 00 Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների արդյունքում 20 մարդ է զոհվել, 100-ը՝ ստացել տարբեր կարգի վնասվածքներ։ Կրակողը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում։

10. 45. Լաս Վեգասի կազինոներից մեկի մոտ՝ փառատոնի ժամանակ, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում մի քանի հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ ականատեսների առնվազն 2 զոհ կա ու 70-ից ավելի վիրավոր։

Ականատեսները չեն կարողանում հստակեցնել՝ արդյո՞ք զոհեր կան, սակայն պնդում են, որ կրակահերթը բավական երկար է եղել։ Այս մասին հաղորդում է ԲիԲիՍի-ն։ Հայտնվում է, որ կրակը շարունակվում է կազինոյի մոտ գտնվող հյուրանոցի 32-րդ հարկից՝ ոստիկանական մեքենաների ուղղությամբ։ Հատուկ գործողության իրականացման համար ժամանակավորապես դադարեցվել են Լաս Վեգասի օդանավակայանի թռիչքները։