Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսելոնում տուժածների թիվն անցել է 700-ը. թարմացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
87a6fc75ef85b3053061270d534c73e6

Կատալոնացիների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախացմանը։ 22.50. Կատալոնիայի իշխանությունները հայտնում են, որ ոստիկանների հետ բախման հետևանքով տուժածների թիվը մոտ 761 է: Ոստիկանությունը  ցուցարարներին ցրելու համար կիրառել է ռետինե փամփուշտներ: Ցուցարարները դիրքերը չեն զիջում: Հիշեցնենք՝ Կատալոնիայի ընտրազանգվածը շուրջ 5 միլիոն 300 հազար  է, սակայն ոչ բոլորն են կողմ անկախությանը:  Gazeta.ru-ի փոխանցմամբ ժամը 20.00-ին Կատալոնիայում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Հանրաքվեն ամեն դեպքում տեղի է ունեցել: pic_52970487f54df7c1c62d957ebaae1214 xw_1458203 DLCSxkkWsAAF0hD ..................... Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտնել է, որ  Իսպանիայի ոստիկանական ուժերի հետ բախման արդյունքում տուժել է առնվազն 460 մարդ, որոնց ոստիկանությունը փորձել է արգելել մասնակցել Կատալոնիայի անկախության հանրաքվեին: Այդ մասին տեղեկանում ենք BBC-ից: Բարսելոնի քաղաքապետը ոստիկաններից պահանջել է անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը՝ անպաշտպան ցուցարարների նկատմամբ: Պաշտոնական Մադրիդն առայժմ չի հաստատում տեղեկությունը, թե հարյուրավոր տուժածներ կան: Իսպանիայի ՆԳՆ տվյալներով վիրավորվել է 11 ոստիկան: _98096355_mediaitem98096354 Մանրամասներն՝ այստեղ