Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Արարատի մարզում, տուժել է 4 հնդիկ ուսանող

Հասարակություն
vtar-1

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով տուժել են ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր: Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները: Մանրամասները քիչ ավելի ուշ: Շուշան Դանիելյան