Անկախության հանրաքվեի օրը Կատալոնիայում իրավիճակը լարված է (տեսանյութ)
Իսպանիայի երկրամաս Կատալոնիայում իրավիճակը լարված է։ Այսօր Կատալոնիայի անկախության հանրաքվեն է, առավոտ 9-ից բաց են ընտրատեղամասերը։ Իսպանական իշխանությունը միլիոնավոր քվեաթերթիկներ ու քվեարկության համար անհրաժեշտ պարագաներ է առգրավել։ Կատալոնական իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել քվեարկել տանը և քվեաթերթիկը տանել ընտրատեղամաս։ Չնայած ոստիկանությանը հրամայված է եղել խույս տալ ուժի կիրառումից, Ռոյթերսի հաղորդմամբ՝ մի շարք շրջաններում ոստիկանության հետ բախումների հետևանքով կան վիրավորներ։ Մասնավորապես՝ լարված է իրավիճակը Բարսելոնայում, հնչում են կրակոցներ։ Քաղաքացիական գվարդիան ուժայինների գործողությւոնները մեկնաբանելիս նշել է, թե իրենք ստիպված են անել այն, ինչ չէին ուզում։ Իսպանական իշխանությունը արգելափակել է ռադիոհեռարձակումը, ինչպես նաև համացանցը։ Ի դեպ, Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնն արդեն այո է ասել երկրամասի անկախությանը, ճիշտ է՝ քվեարկել է ոչ այն ընտրատեղամասում, որը նախապես հայտարարվել էր։