Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գեղասահորդները օլիմպիական ուղեգիր չնվաճեցին

Սպորտ
a1gexasahq-110

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի Nebelhorn Trophy 2017 միջազգային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին 2018թ ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում զբաղեցրել է 8-րդ տեղը (142.30 միավոր): Նույնպիսի արդյունք է ցույց տվել նաեւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը (140.98): Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, նրանք այս մրցաշարի արդյունքներով օլիմպիական խաղերի համապատասխանաբար առաջին եւ երկրորդ պահեստայինների կարգավիճակ են ստացել: Ինչ վերաբերում է մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանին, ապա երկու ծրագրերի կատարումից հետո նա զբաղեցրեց 14-րդ տեղը (119.73) եւ դուրս մնաց օլիմպիական խաղերից: