Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ նկարչուհին բացում է ներքինը (տեսանյութ)

Մշակույթ
mariam

27-ամյա  նկարչուհի Մարիամ Գալստյանն այսօր հանրությանը ներկայացրեց  իր ներքին բնությունը։ Հենց այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը, որը բացվեց այսօր «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց–թանգարանում: Ներկայացված էին  Մարիամ Գալստյանի ինքնադիմանկարները, նատյուրմորտները և գրաֆիկական կոմպոզիցիաները։ «Այստեղ ներկայացված աշխատանքները իմ ներքին բնության  արտահայտումն են բոլոր դրսեւորումներով»,- ասում է նկարչուհին։  Ավագ սերնդի արվեստագետները այսօր շռայլ էին գնահատականների մեջ՝ համարելով, որ Մարիամը զգում է գույնը եւ հեշտությամբ հանձնում կտավին։  Սա Մարիամի երրորդ անհատական ցուցահանդեսն է։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցել 1999թ., երբ նկարչուհին 9 տարեկան էր՝ Մարտունու պատկերասրահում, իսկ երկրորդը 2014թ-ին՝ Գեղագիտության ազգային կենտրոնում։  Մանրամասները՝ տեսանյութում