Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարան չներկայացած վկաները բերման կենթարկվեն (տեսանյութ)

Հասարակություն
1506770548_naz-dat

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Դղյակ» խանութի տիրոջ սպանության գործով դատավարությունը: Վկաները կրկին դատարան չեն ներկայացել: Կողմերը նշել են, որ այդ պայմաններում դատական նիստը շարունակելն անիմաստ է: Դատարանը որոշել է վկաներին բերման ենթարկել: Ամբաստանյալի շահերի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդությամբ է հանդես եկել, որպեսզի դատարանը փոխի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Դատարանը մերժել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արա Մովսիսյանն անազատության մեջ է շուրջ մեկ տարի 4 ամիս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաջորդ նիստը հոկտեմբերի 18-ին է: ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը