Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ. ԻՔՄ (տեսանյութ)

Հասարակություն
cuycg

Համաձայն ՀՀ Սահմանդրության՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Խաղաղ հավաքների իրավունքը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Հավաքը կարող է լինել երթերի, նստացույցերի, գործադուլների, բողոքի ակցիաների, պիկետների և այլ միջոցներով: Հավաքի մասնակիցները կարող են կրել հավաքի նպատակին համապատասխան պատկերներով հագուստ, պահել պաստառներ, ելույթներ ունենալ և հնչեցնել կոչեր: Տեսանյութում մանրամասն ներկայացված են քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»