Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը նորից տեղյակ չէ համերգի չեղարկման հետ կապված խնդիրներից

Մշակույթ
amiryan-1

Մշակույթի նախարարությունը տեղյակ չի եղել, որ երգիչ- երգահան Վահան Արծրունին պատրաստվում է  համերգ կազմակերպել «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում: Այսօր կառավարության նիստից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ իրենք  կապ չունեն համերգի չկայանալու հետ. «Կազմակերպել համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, աշխատակիցներ, համապատասխան պայմաններ համերգի համար: Կազմակերպիչն ինքն է հանել համերգը, մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Մեր ՊՈԱԿ-ի ղեկավարը կապվել է կազմակերպիչների հետ, և վերջիններս չեղարկումը պատճառաբանել են տոմսերի քիչ վաճառքով և եղանակային պայմաններով»: Լրագրողների հարցը, թե ինչպես է ստացվում, որ նախարարը միշտ կազմակեպվելիք համերգների ու ցուցահանդեսների մասին տեղյակ չի լինում, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին, կամ մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել։ Ոչ ունենք պայմանագիր, ոչ պայմանավորվածություն,իսկ նրանք պարտավոր էին պայմանագիր կնքել»: Նախարարը նշեց նաեւ, որ ամբողջ ամռան ընթացքում երկու տասնյակից ավելի միջոցառումներ ենք իրականացրել այդ պատմամշակութային վայրում. «Միջոցառումների կազմակերպումն օգնում է մեզ, որպեսզի հանրահռչակենք այդ պատմամշակութային հուշարձանը, և մեզ համար իրոք ցանկալի երևույթ է դա»: