Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյանի ասուլիսը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
levon-Aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ հաղթեց Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում: Մեր շախմատիստը գերազանց անցկացրեց արագ շախմատի երկու պարտիաները եւ երկուսում էլ առավելության հասավ չինացի գրոսմայստեր Դին Լիրենի նկատմամբ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը ընդհանուր 4:2 հաշվով հաղթանակ տարավ եւ երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Լևոն Արոնյանի ասուլիսին կարող եք հետևել ուղիղ՝ «Ա1+»-ի հեռարձակմամբ ժամը 14։00-ին