Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու

Տնտեսություն
finnax

Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով բյուջեի ցուցանիշները` նշեց. «Մեր կանխատեսումներում բարձրացրել ենք տնտեսական աճի ցուցանիշը, որը գործող բյուջեում 3.2% էր ամրագրվել, բայց այժմ 5.2% է, և բոլոր ճյուղային զարգացումները ցույց են տալիս, որ 2018թ.-ին տնտեսական աճը կլինի 4.5%»,- հայտարարեց Վարդան Արամյանը։ Խոսելով արդյունաբերության և գյուղատնտեսության մասին` նախարարը նշեց, որ ակնկալում են 6% և 4% աճ համապատասխանաբար։ Ընթացիկ ծախսերի աճը կկազմի 2-2.5%։ Եկամուտները կավելանան 100 մլրդ դրամով և կկազմեն 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,499.5 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 156.9 մլրդ դրամ: Նախարարը վստահեցրեց նաև, որ բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու։