Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել. factor.am

Քաղաքականություն
6d1acf391a343d6a8264f0df4ebee9f3

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել` նախագահի կողմից ներման խնդրագրով։ Հիշեցնենք, որ Խաչիկյանի՝ ներման խնդրագրի մասին գրել էինք դեռևս ամիսներ առաջ։ Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հրաժարվեց մեկնաբանությամբ հանդես գալ, իսկ Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանն ասաց՝ զբաղված է, չի կարող խոսել։ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։ 

Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի գումար։ Ավելին՝ այստեղ