Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլ հայտարարած ուսանողներն ու ԿԳ նախարարը հանդիպեցին (տեսանյութ)

Մարզեր
levon-mkrtchyan

Գյումրիում էր Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այցը կապված էր նախօրեին ՇՊՀ պատմության բաժնի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլի հետ: Վերջիններս և դասախոսական կազմից Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը զրուցել են նախարարի հետ՝ ներկայացնելով, իրենց խոսքով, այն անօրինական փոփոխությունները , որոնք կատարվել են բուհ-ում՝ այս ուսումնական տարվանից սկսած: Դժգոհությունը հիմնականում կապված էր վարձավճարների զեղչերի կարգի փոփոխման, ուսումնական պլանի ոչ լիարժեք կատարման և բուհ-ում ինտեգրված ուսուցում ներդնելու հետ: Կրթության և գիտության նախարարը լսել է կողմերին և խոստացել, որ առաջիկայում կլինեն ստուգումներ : Խնդիրների հայտնաբերման պարագայում դրանք կլուծվեն հօգուտ ՇՊՀ ուսանողների: 1506430375_hexine-shph  Ցայգ ՀԸ