Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք դժգոհ ենք ներկա համագործակցությունից. Բարտոշ Չիխոցկի

Քաղաքականություն
leh

Լեհաստանի ԱԳ փոխնախարար Բարտոշ Չիխոցկին այսօր հանդիպել է հայ լրագրողներին եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ամուր պատմական անցյալ կա: «Մեզ համար կարեւոր է , թե ինչպես ենք համագործակցելու, մենք դժգոհ ենք ներկա տնտեսական համագործակցությունից: Այսօր Լեհաստանի տնտեսությունը դիմանիկ աճում է, մենք կարող ենք ե՛ւ ներկրել ե՛ւ արտահանել: Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե Հայաստանի հետ ինպես ենք ապագայում համագործակցելու»: Լեհաստանի ԱԳ փոխնախարարը կարեւորեց նաեւ տարածաշրջանի անվտանգությունը եւ շեշտեց, որ հետեւում են Արցախի խնդրին: Բարտոշ Չիխոցկին վստահ է, որ համագործակցությունը կստացվի, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում: Բացի դրանից  փոխնախարարը հիշեցրեց, որ հայկական անձնագրերը, փաստաթղթերը տպվում են Լեհաստանում եւ այս պլանում նույնպես ակնկալում են համագործակցություն: