Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիր կուսակցության հիմնած դպրոցում հնարավոր է դասավանդեն ՀՀԿ-ականները (տեսանյութ)

Քաղաքականություն
lusavor

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը   հիմնադրել է Լիբերալ քաղաքական դպրոց:  Հոկտեմբերի 1-ից դպրոցն իր դռները կբացի 40 սանի համար: «Կրթական օջախ ստեղծելու գաղափարը կուսակցությունն ունեցել է իր ստեղծման առաջին իսկ օրվանից, եւ անունը՝ Լուսավոր Հայաստան՝ լուսավորականության մասին է: Հայաստանում ժողովրդավարության տարածման համար,  քաղաքական կրթության անհրաժեշտությունը մեր համար առաջնային նշանակություն ունի»,- ասում է նորաբաց դպրոցի տնօրեն  Հայկ Կոնջորյանը: Հայաստանում  նաեւ Հանրապետականն է ստեղծել քաղաքական դպրոց։ Լուսավոր Հայաստանում ասում են, թե իրենց նպատակը փոքր-ինչ այլ է՝  ապագայի քաղաքական առաջնորդներ պատրաստելը։ «Մեր դպրոցը այլ հարթակ է, մեծ հաշվով կարող է լինել այլընտրանք ցանակացած նման կառույցի: Մենք որեւէ մեկին չենք ստիպելու մեր քաղաքական դիրքորոշումն ու ուղղությունը, սա գաղափարական պլատֆորմ է»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ էդմոն Մարուքյանը: Քաղաքական դպրոցը կլինի  իր անվանը համապաստախան,  լիբերալ գաղափարներին հավատարիմ:  Հենց այդ պատճառով դպրոցում դասավանդողները  կլինեն լիբերալ պետությունների դիվանագիտական  կորպուսի  ներկայացուցիչներ։  «Լուսավոր Հայաստանը» դպրոցի շրջանակներում  չի բացառում գործակցությունը ցանկացած կուսակցության հետ:  «Ես չեմ բացառում, որ եթե լինեն գաղափարական մոտեցումներ, գան ցանկացած կուսակցությունից եւ դասավանդեն, ազատական ենք մենք, բաց ենք, մենք տաբուներ չունենք, որեւէ մարդ չկա, որին մենք չենք ուզում տեսնել»,- նշում է Էդմոն Մարուքյանը: 4 ամիս դպրոցի սաները կուսումնասիրեն քաղաքական դաշտը, դրա նրբություններն ու բոլոր մանրուքները: Կլինեն նաեւ գործնական դասընթացներ: Լիբերալ քաղաքական դպրոց կարող է դիմել բարձրագույն կրթությամբ կամ  բուհում սովորող ցանկացած մարդ: Ուսուցումն անվճար է: