Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս մեկ ամիսը կօգնի մեր ժողովրդին՝ հասկանալու ճշմարտությունը»

Քաղաքականություն
hayrikyan-1

Ազգային ինքնորոշում միավորումն արդեն 30 տարեկան է: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ եւ պատմել, որ 30 տարի առաջ սեպտեմբերի 27-ին իրենք պաշտոնապես ազդարարեցին, որ Հայաստանում սկսում է գործել Հայաստանի անկախության կողմնակիցներին համախմբող Ազգային Ինքնորոշում Միավորումը: Ըստ Հայրիկյանի` իրենից բացի, ԱԻՄ հիմնադիրներ են համարվում նաև Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, Մովսես Գորգիսյանն ու Մեխակ Գաբրիելյանը: Հայրիկյանն ընդգծում է, որ ԱԻՄ-ն առաջինն էր, որ իր գործունեության հիմքում դրեց քրիստոնեական գաղափարներ. «Դա հաջողության հասնելու հիմնական նախապայմանն էր, իսկ մեր հաջողությունը ամենեւին էլ ԱԻՄ-ինը չէր, այլ հայ ժողովրդինը»: Անդրադառնալով դժվարություններին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ նախնական փուլում հիմնական դժվարությունն ազատամիտ և հանուն ազատության զոհողությունների պատրաստ մարդկանց քիչ լինելն էր:  «ԱԻՄ-ի 30- ամյակն սկսված է: Որքան էլ մեր ազգի հակառակորդները կկամենան անտեսել այս երեւույթը, նսեմացնել ԱԻՄ-ի դերը, դա նրանց չի հաջողվի: Այս մեկ ամիսը կօգնի մեր ժողովրդին՝ հասկանալու ճշմարտությունը եւ թե ինչ ուղղությամբ պետք է առաջ գնա»: Եզրափակելով Պարույր Հայրիկյանը վստահեցրեց, որ անձամբ գուցե և ինքը սխալներ ու բացթողումներ ունեցել է, բայց որպես կազմակերպություն ԱԻՄ-ը սկզբունքային որևէ շեղում թույլ չի տվել։