Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. հայատարություն

Կարևոր լուրեր Պաշտոնական
Stephane-Dujarric

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղարի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։