Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը՝ «Երևան Օփենի» միանձնյա առաջատար

Սպորտ
a1erevan-open-26.09.

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը մոտեցել է ավարտին: Այսօր կայացան մրցաշարի նախավերջին՝ 7-րդ տուրի պարտիաները: Առաջատարների դիմակայություններում Կարեն Գրիգորյանը սեւ խաղաքարերով հաղթեց Տիգրան Լ Պետրոսյանին, իսկ Արման Միքայելյանը պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Այդպիսով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ աղյուսակը 7 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Կարեն Գրիգորյանը: Նրան հաջորդում են երեք շախմատիստ, որոնք կես միավոր քիչ ունեն: Դրանք են մեր գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբույանը եւ իրանցի Մ.Ամին Տաբատաբաեին: Հենց այս քառյակն էլ կպայքարի Երեւանի գլխավոր մրցանակի համար: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը սպիտակներով կմրցի Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նույն գույնի խաղաքարերով ուժերը կչափի իրանցի գրոսմայստերի հետ: