Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացի

Կարևոր լուրեր Պաշտոնական
vtar

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes vito» մակնիշի 24 OL 021 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ միասին՝ 1989 թ. ծնված Մ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: